«Բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա». Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրուցում ասաց՝ բանակցությունները պետք են նրա համար, որ դրա արդյունքում գնաս զիջումների, փոխզիջումների ու գտնես օպտիմալ տարբերակ:
«Բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա», - ասաց Հարությունյանը:
Հարցին, թե ի՞նչ է պատրաստ զիջել Հայաստանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Փոխզիջումները կախված են այն միջավայրից, այն բանակցությունների օրակարգից, որը կա, դու կարող է գնալ բանակցությունների՝ մտքումդ ունենալով, որ կարող ես գնալ փոքր փոխզիջումների, բայց գնաս ու շատ բան զիջես: Ժողովու՛րդ, դուք մեզանից ի՞նչ եք ուզում, որ մենք գնանք թույլ դիրքերից հանդես գա՞նք»:
Նա վստահեցրեց, որ Արցախի իշխանությունները տեղեկացված են բոլոր այն գործընթացներին, որոնք կան:
«Արցախի մեր գործընկերներին, Ազգային ժողովին կարող եմ ասել, որ մի քիչ ավելի շատ իրականությունն ուսումնասիրեն», - նշեց Հարությունյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ անկլավների հարց չի քննարկվում, դրա մասին ասել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում սպասվում է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը. ինչ է քննարկվելու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը արեց խոստացված կարևոր բացահայտումնը
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով նախորդ հարցուպատասխանի ըն...
Միրզոյանն ու Լավրովը առանձնազրույց են ունեցել
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստանի արտգործնախարարություն:  ...
Երևանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը
Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս...