ԱՀԿ-ն Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի։
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտային՝ հույս հայտնելով, որ նրա փորձառությամբ գրասենյակը կաշխատի առավել համակարգված, և կառույցի հետ համագործակցությունը նոր փուլ կմտնի։
«Հայաստանի առողջապահական համակարգը փոխակերպումների փուլում է։ ԱՀԿ-ն և մյուս գործընկերները լուրջ դեր ունեն իրենց փորձագիտական, կազմակերպչական աջակցությամբ նպաստելու բարեփոխումներին։ Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ մեր համատեղ օրակարգի բոլոր կետերը ստանան լուծումներ»,-նշել է Ավանեսյանը։
Սիդարթա Դատտան ընդգծել է, որ ԱՀԿ առաքելությունն է աջակցելու առողջապահության ոլորտում երկրի օրակարգին։ Որպես համագործակցության ռազմավարական ուղղություն՝ նա առանձնացրել է առողջության առաջնային պահպանման օղակի, որակի բարեփոխումները և դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում աջակցությունը։
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն պատրաստ է նաև հավաքագրելու ռեսուրսները և աջակցելու Հայաստանին հոգեկան առողջության պահպանման ոլորտի կարիքները լուծելու հարցում։
Քննարկել են առաջիկա անելիքները և հանդիպումները, ձեռք են բերվել համագործակցության խթանմանը միտված պայմանավորվածություններ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք
Հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք։ Տեղեկությունը հայտնում է...
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլոր 16 կետերով
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը երեքշաբթի Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատյանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլ...
Իրանը ծրագրել էր սպանել Թրամփին. CNN
ԱՄՆ Գաղտնի ծառայությունն ավելի վաղ ուժեղացրել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության միջոցառումները այն բանից հետ...