Պեսկովը՝ Պուտին-Թրամփ բանակցությունների նոր փուլի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև բանակցությունների նոր փուլը հնարավոր է մոտ ապագայում։ Այն կարող է շատ արագ կազմակերպվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը:
Հավելենք՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը: Շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշները դեռ պետք է քննարկվեն։ Պուտինը հանդիպումը բնորոշեց որպես կառուցողական, հույս հայտնելով, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են մեկնարկային կետ լինել՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման համար»։
Թրամփն, իր հերթին, ասաց, թե «շատ, շատ հարցերում համաձայնության են եկել», միաժամանակ նշեց՝«կան մի քանի կարևոր կետեր, որոնց մենք դեռ լիովին չենք հասել, բայց որոշակի առաջընթաց ենք գրանցել»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմել է միջազգային հանրությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել միջազգային հանրությանը: Նա ահազանգել է` Արցախի ժո...
1920-30-ականների բոլոր քարտեզները համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև. Փաշինյան
Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազ...
Պուտինը խոսել է Բելառուսի հետ «Միութենական պետություն» մասին
Բելառուսի հետ միութենական պետությունն ուղիղ իմաստով պետություն չէ, դա ինտեգրման որոշակի մակարդակ է՝ ինքնիշխանության լիակ...
Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝...