Երասխում կտեղադրվի Հայաստանում ամենամեծ եռագույնը. Գարիկ Սարգսյան
Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին իր ֆեյբսուքյան էջում հայտնում է ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը:
«Սիրելի հայրենակիցներ
Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը։
(Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ)
Նախաձեռնությունն իմն է, և այն նվիրված է ՀՀ անկախության 30 ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակին։
Խորին շնորհակալությունս եմ հայտնում այս նախաձեռնությանը միացած իմ բոլոր ընկերներին։
Կեցցե՛ Ազատությունը
Կեցցե՛ Անկախությունը
Կեցցե՛ Հայստանի Հանրապետությունը
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
Փա՛ռք կենդանի և ննջեցյալ մեր բոլոր հերոսներին»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
Մահացել է երգիչ Հայկոն
Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Նա 48 տարեկան էր: Auroranews-ը կ...
Փաշինյանի ելույթի ընթացքում Աննա Հակոբյանն արտասվեց
Վարչապետ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, այսօր Հանրապետության հարպարակում, ամուսնու ելույթի ժամանակ, հուզվեց և սկսեց ա...
Ինչ է արժեցել դրոններով լուսային շոուն և որտեղից են բերվել․ 168․аm
168.am–ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը այսօրվա «գունագեղ տոնակատարության» լուսային շոուն լիարժեք ապահովելո...