Եթե իշխանությունը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն դա խոստովանի ու հեռանա. Վանեցյան
Եթե իշխանությունը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն դա խոստովանի ու հեռանա, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ եթե Ազգային ժողով կբերվի մի օրինագիծ, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից, ՀՀ պետական շահերից, այո, պատրաստ են ու պարտավոր են համագործակցել իշխանության հետ ու կողմ քվեարկել օրինագծին։
«Ուրիշ ոչ մի տարբերակում այս իշխանության հետ համագործակցություն մենք հնարավոր չենք համարում», — ասաց նա։
Վանեցյանը նշեց, որ սուր ելույթների պակաս չի լինելու այս Ազգային ժողովում։
Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից խիստ հսկողությանը Ազգային ժողովում՝ ԱԱԾ նախկին տնօրենն ասաց, թե անվտանգությունը շատ կարևոր է, պետք է միանշանակ ապահովել ու բավարար է այն անվտանգային միջոցները, որոնք ապահովում են Ազգային ժողովի շենք մուտք գործելու համար։
«Բայց Ազգային ժողովի ներս, հատկապես, Ազգային ժողովի նիստերի դահլիճ մետաղորսիչներով անցնելուց հետո մուտք գործել, ուղղակի ծիծաղելի է. կամ այս իշխանություններն ուզում են այս ճանապարհով, իրենց պատկերացմամբ, ազդել ընդդիմության նյարդերի վրա, կամ ուղղակի իրենք սարսափած են ընդդիմությունից», — ասաց նա։
Վանեցյանը նշեց, որ անթույլատրելի է համարում լրագրողների տեղաշարժի սահմանափակումն Ազգային ժողովում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ց...
Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26
Մեր աղբյուրներին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ կոլեգիայի այսօրվա հանդիպումից: Մասնավորապես, իր խոսքում, անդր...
Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ...