Քոչարյանն անդրադարձել է Ռուբիոյի այցին
Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոն։ Այս մասին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գլխավորում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան, ըստ նրա, կարելի է դիտարկել որպես միջամտություն ընտրություններին։ «Իհարկե, ընտրություններից մի քանի օր առաջ նման շտապ, չհայտարարված այցը, որի օրակարգն ու նպատակը հանրությանն անհայտ են, նման գնահատականների տեղիք է տալիս։ Մանավանդ որ վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչպես են եվրոպական որոշ երկրների պատվիրակությունների այցերը դարձել նախընտրական քարոզարշավի մաս։ Երբ նայում ես ստորագրված փաստաթղթերի բովանդակությանը՝ արտառոց ոչինչ չկա, բայց այցն, անշուշտ, քարոզչական բնույթ է կրում։ Իսկ ի՞նչն է դրանում վատ. դառնում ենք աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոն», - նշել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի կողմից որևէ հայտարարություն չի լսել ընդդիմադիրների օգտին, մինչդեռ եվրոպական երկրներից նման հայտարարություններ հնչում են (ի նպաստ գործող իշխանությունների – խմբ.), և դա արդեն միտում է դարձել։
«Հայաստան» դաշինքի առաջնորդը նկատեց, որ եթե 10-15 տարի առաջ սա վատ երևույթ կհամարվեր, ապա հիմա ամեն ինչ խառնվել է իրար, և այս իրավիճակին պետք է հանգիստ վերաբերվել։ Նախկին նախագահը կատարվողը որակել է որպես ընտրությունների վրա ազդելու փորձ։ «Այսօր այն կողմը, որը փորձում է ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, դա պատճառաբանում է հակառակ կողմի նմանատիպ փորձերով։ Լարվածության աստիճանական ու փոխադարձ մեծացումը լավ տեղ չի տանի»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...