Ադրբեջանը պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 4-ին Չեխիայի Հանրապետության վարչապետի հետ համատեղ ասուլիսում իր ելույթի ժամանակ բազմիցս հնչեցրած անհեթեթ մեղադրանքները՝ կապված Ադրբեջանի կողմից ադրբեջանա-հայկական սահմանին անցակետի տեղադրման հետ, ինչպես նաև այն պնդումը, թե Ադրբեջանի կողմից սրվում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, ստեղծելով հումանիտար ճգնաժամը Ղարաբաղի տարածաշրջանում»։Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։
Նշվում է, որ անընդունելի է Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում Լաչինի սահմանային անցակետի ստեղծման հարցի ցանկացած մեկնաբանություն, որով, ըստ Բաքվի, «երկու ուղղություններով արդեն սկսել են ելումուտ անել ազգությամբ հայ բնակիչները»։
«Հայկական կողմը պետք է դադարեցնի միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և վերջ դնի Ադրբեջանի դեմ երկար տարիներ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը։
Ինչ վերաբերում է «էթնիկ զտումների մասին» վարչապետի անհեթեթ հայտարարություններին, ապա նշում ենք, որ Ադրբեջանին նման գործողությունների մեջ մեղադրելը, հուշում է, որ Հայաստանը դասեր չի քաղում պատմությունից։
Հայկական կողմի ելույթը նման հայտարարություններով այն ժամանակ, երբ ընթանում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, չի ծառայում խաղաղությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Շուշի-Քարինտակ հատվածը, այժմ նրանց փոխարինել են ուժայինները
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...