Որքան գումար կծախսվի պաշտպանության ոլորտի վրա
Հաջորդ տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664,7 միլիարդ դրամ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Կապիտալ ծախսերի 55,8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664,7 միլիարդ, որոնք 20 տոկոսով կգերազանցեն 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։ Արդյունքում՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 տոկոսը և 2024 թվականի համեմատ ավելի կլինեն 0,7 տոկոսային կետով»,-նշեց Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ հաջորդ տարվա պետական բյուջեի ամբողջ ուժը կենտրոնացած է պաշտպանության ոլորտի զարգացմանը։