Փաշինյանը հանգիստ իշխանությունը չի զիջելու, նա այն ղեկավարը չի, որ պատրաստվի արդար ու թափանցիկ ընտրության․ Դանիելյան
««Հայրենիքի փրկություն» շարժումը շատ ավելի սակավամարդ է եղել, քան՝ «Դիմադրությունը»։ «Դիմադրությունն» շատ ավելի սակավ է եղել, քան՝ «Սրբազան» շարժումը։ Դինամիկան չի նվազել, ընդհակառակը, աճել է։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ժողովուրդը հաշտ է այս իրականության հետ։
Միևնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ ակտիվ մարդիկ, որոնք պատրաստ են պայքարելու, քիչ են։
«Հայ ժողովուրդն,նաև սոցիոլոգիական տարբեր հարցումներով, 90 % և ավելին Արցախը համարում է հայկական, Արցախը համարում է հայկական հող, և հաշտ չէ այս իրականության հետ և ուզում է, որ Արցախի վերադարձ լինի։ Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրա մասին ասում է, մեր խնդիրն այլ է, որ կարողանանք այնպես անել, որ մեր հայրենակիցներն ակտիվ ներգրավվեն այս պրոցեսների մեջ։
Նիկոլ Փաշինյանը հանգիստ իշխանությունը չի զիջելու, Նիկոլ Փաշինյանը էն ղեկավարը չի, որ պատրաստվում է ազատ, արդար, թափանցիկ ընտրության։ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում արշավ է կազմակերպել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, Նիկոլ Փաշինյանն այսօր ՀԷՑ-ը ուզուրպացրել է, և հիմա ՀԷՑ-ը սարքել է ՔՊ շտապ, և բոլոր էն մարդկանց, որոնք ՔՊ թևի տակով չեն անցնում, այդ մարդկանց ազատում է աշխատանքից»,- հավելել է Դանիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իսպանիայում կարանտինի պայմանները խստացվել են
Իսպանիայի կառավարությունը որոշել է խստացնել կարանտինի պայմանները: Այն ընկերությունների աշխատակիցները, որոնք կենսական անհ...
ԱՄՆ-ն պատրաստում է 12 միլիարդ դոլարի «հանքային պահոց»՝ ի պատասխան չինական ճնշման. WSJ
ԱՄՆ նախագհ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է ստեղծել մոտ 12 միլիարդ դոլարի արժողությամբ կարևորագույն հանքանյութերի ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երաշխիքը այ էս ա, որ պատերազմ չի սկսի. Փաշինյանը Բաղանիսում ցույց է տվել սահմանազատման քարտեզը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի հատված Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից:Մանրամասները...
Հերթական շուստրիությունը. Լյովա Եղիազարյանը՝ Ագնեսա Խամոյանի գրառման մասին
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ ««Որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցո...