Հարկավոր է ընդդիմության կոնսոլիդացիա՝ Եկեղեցու պաշտպանության և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով․ Սուրենյանց
Անհրաժեշտ է ընդդիմության կոնսոլիդացիա՝ Եկեղեցու պաշտպանության և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ հայտարարել է․ «Իմ դիրքորոշումները Եկեղեցու վերաբերյալ որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել։ Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա»։
Սա ուղիղ հակասահմանադրական մոտեցում է․ պետությունն ու եկեղեցին Հայաստանում տարանջատված են, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սահմանադրությամբ ճանաչված է որպես ազգային եկեղեցի՝ իր բացառիկ առաքելությամբ։ Վարչապետի միջամտությունը եկեղեցական կառավարման հարցերին ոտնահարում է այդ սկզբունքները և վտանգում պետական ու հոգևոր ինստիտուտների միջև սահմանագիծը։
Միաժամանակ Փաշինյանը հայտարարում է Վաղարշապատում նախատեսվող հանրահավաքի մասին։ Չի կարելի անտեսել, որ նույն քաղաքում նոյեմբերի 16-ին նշանակված են ավագանու արտահերթ ընտրություններ։ Սա հիմք է ենթադրելու, որ հակաեկեղեցական պայքարի պիկը հենց հոկտեմբեր- նոյեմբերին կարող է ծառայեցվել նաև որպես ընտրական տեխնոլոգիա՝ վարչական ռեսուրսի մոբիլիզացիայի համար։ Սա, իհարկե, վարկած է, բայց լիովին տեղավորվում է գործող իշխանության հայտնի գործելակերպի տրամաբանության մեջ։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ առավել քան երբևէ կարևոր է ընդդիմության կոնսոլիդացված մասնակցությունը Վաղարշապատի ընտրություններին։ Սա ոչ միայն տեղական քաղաքական գործընթաց է, այլև համազգային խնդիր՝ Եկեղեցու պաշտպանությամբ և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով»,- գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Նմանատիպ հոդվածներ
«Ուկրաինական կողմն այժմ լքել է ռադարը». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպման համար դեռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գուցե ձեր դիրքորոշումը ընդհանրապես ձեռնպահ լինելն է խորհրդարանում, երկրում․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հունվարի 16-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ փո...
Թրամփը հրամանագիր է ստորագրել «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգ ստեղծելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորս հրամանագիր է ստորագրել, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի զինված ուժերին, այդ թվում ՝ «Երկաթե գմբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Մակրոնը քայլելով զրուցում են հնգակողմ հանդիպումից առաջ
Մոլդովայում այսօր՝ հունիսի 1-ին, Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ դրսում ք...