ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գուցե ձեր դիրքորոշումը ընդհանրապես ձեռնպահ լինելն է խորհրդարանում, երկրում․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հունվարի 16-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանին ու Արթուր Խաչատրյանին։
«Պետք չէ նյարդայնանալ կամ սրտնեղել իմ ասածներից, ես շատ պարզ բան եմ ասում։ Դուք շարունակաբար, գրեթե մեխանիկորեն, գրեթե բոլոր նախագծերին քվեարկում եք ձեռնպահ, ընդ որում` առանց հիմնավորելու ձեր քվեարկության պատճառը։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները` այդ թվում ձեզ ընտրած, բայց ոչ միայն ձեզ ընտրած, որոնցից մեկն եմ ես, իրավունք ունեն իմանալու՝ ի վերջո ձեր դիրքորոշումները որոնք են։ Այլ բան, որ գուցե ձեր դիրքորոշումը ընդհանրապես ձեռնպահ լինելն է խորհրդարանում, երկրում և ընդհանրապես, բայց դա այլ հարց է»,- ասաց Ռուբինյանը։
Վերջինիս արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով․
«Պարո՛ն Ռուբինյան, չգիտեմ ինչից եք նեղվել, գուցե ինչ-որ զարգացումներ են եղել, շատ եք նեղվել, բայց մի դիրքորոշում հստակ կա՝ Կառավարության կողմից ԱԺ բերվում են հազար ու մի տեսակ ոչ էական, ամեն շաբաթ փոփոխվող օրենքների նախագծեր, որոնք էական որևէ բան չեն փոխում մեր երկրում։ Դիրքորոշման առումով մի բան հստակ գիտենք՝ այս կառավարությունը անելիք չունի մեր երկրում, այս մի բանը հստակ գիտենք։ Հստակ ցուցանել ենք, որ այս կամ այն նախագիծը վտանգավոր է, այս կառուցվածքային փոփոխությունը վտանգավոր է, հետ ժամանակը գալու է մեր դիրքորոշումներին հակառակ ձեր կողմ քվեարկելու համար մի օր հետո զղջալու եք»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում է
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա։ Նա այցելել է Բուչա և Բորոդյանկա բնակավայրեր, այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ թե խրճիթ էր, այլ լավ վիճակում գտնվող, ամենով ապահովված տուն․ Սիմոնյանն՝ այրված կացարանի մասին
ՀՀ-ն գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և 2018 թվականից սկսած՝ որևէ դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ասացի, որ պատրաստ եմ ստորագրել, սակայն Ադրբեջանը հրաժարվեց․ Փաշինյանը՝ ռուսական կողմի փաստաթղթի մասին
Ավտոճանապարհների ապաշրջափակմանը՝ Ադրբջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապման ուղու վերաբերյալ մեր ու Ռուսաստանի...
ՈՒՂԻՂ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կառավարությունում քիչ առաջ մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Այս անգամ լրագրողները վարչապետին ո...