Ադրբեջանում՝ իշխանությունների պահանջով, Կարմիր խաչի գրասենյակը կփակվի
Բաքվի գրասենյակը կփակվի, բայց չենք դադարեցնի շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ, Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։
«Այո, ցավոք, մենք ստիպված կլինենք փակել մեր պատվիրակությունը Բաքվում սեպտեմբերի 3-ին՝ իշխանությունների պահանջով։ Բայց մենք չենք կարծում, որ այս դեպքում մի շարք հարցերում աշխատելու մեր հնարավորությունները կսպառվեն։
Մենք կշարունակենք առաջարկել մեր ծառայությունները ցանկացած դերի վերաբերյալ, որը կարող ենք ունենալ որպես չեզոք միջնորդ՝ օգնելու անհայտ կորածների խնդրի լուծմանը։ Քննարկումները դեռ շարունակվում են, և մենք կարծում ենք, որ հնարավոր է աշխատելու նոր հնարավորություններ դեռ լինեն»,- նշել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Էթիկայի հանձնաժողով եմ ներկայացրել պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր․Դավիթ Անանյան
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եմ ներկայացրել պաշտոնատար անձի տարեկան հայ...
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից․ «Ականատես»
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ ստացել է ահազանգ «Տաշիր Պիցցա» սննդի ցանցի երևանյան մասնաճյո...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Ուկրաինայում հակամարտությունը չպետք է սառեցվի․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է այն...