ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ քարտեզներ են միջնորդների կողմից տրամադրվել կողմերին․ Կոստանյան
Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի չենք սրում, նորմալ աշխատանքային գործընթաց է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գնալով լարվում են։
«Գործընկերները միմյանց հարցեր ունեն, դիվանագետների միջոցով պարզաբանում ենք այդ հարցերը»,- նշեց Կոստանյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ օրերս Հայաստանի ժամանակավոր հավատարմատարին են կանչել ՌԴ ԱԳՆ, իսկ դրանից առաջ Հայաստանը ՌԴ դեսպանին էր կանչել ԱԳՆ։
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը կարող է իր բախտը փորձել եվրոպական հարթակներում, եթե ուզում է, բայց քարտեզները գտնվում են Ռուսաստանում, Վահան Կոստանյանն ասաց․
«Այն քարտեզները, որոնց մասին խոսվում է, այսինքն 1974-1978 թթ քարտեզների մասին, այդ քարտեզները կան, եւ հայկական կողմն է ծանոթ դրանց, եւ ադրբեջանական կողմը: Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին»:
ԱԳ փոխնախարարն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ՌԴ ռազմաբազայի վերաբերյալ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, «3+3» ձեւաչափով շփումներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութը՝ NEWS.am-ի։
Նմանատիպ հոդվածներ
«Ականջդ կկտրեմ», «լեզուդ կկտրեմ» արտահայտությունները քրեորեն պատժելի՞ չեն․ հարց՝ ՔԿ նախագահին
Այսօր Ազգային ժողովի բակում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՔՊ-ական պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային ձայնագրություն․ Տիգրան Ավինյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին․ «Հրապարակ»
Հրապարակվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի մասին։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթ...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարո...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...