Թեհրանը կարող է հրաժարվել ԱԷՄԳԷ-ի հետ համագործակցությունից․ Իրանի փոխարտգործնախարար
Թեհրանը կարող է հրաժարվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունից, եթե ԵՄ 3 երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, գործարկեն Իսլամական Հանրապետության դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները երկարաձգելու մեխանիզմ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Մենք եվրոպական երկրներին հստակեցրել ենք, որ եթե նրանք նախաձեռնեն Snapback մեխանիզմի գործարկումը, Իրանը, իհարկե, կձեռնարկի անհրաժեշտ պատասխան քայլերը։ Մենք նաև տեղեկացրել ենք նրանց, որ եթե նման քայլ ձեռնարկվի, Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ ողջ համագործակցությունն ու փոխազդեցությունը լիովին կվտանգվի և գործնականում կդադարեցվի»,-ասել է պաշտոնյան Իրանի պետական հեռուստատեսությամբ։
Ավելի վաղ ԱՄՆ-ը և ԵՄ եռյակի երկրները երկրները համաձայնության էին եկել օգոստոսի վերջը համարել միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ։
Նմանատիպ հոդվածներ
«Եվրոպական կառույցների ուղղությամբ հայտարարություններ անողները կարող են պարզապես կորցնել երկիրը»․ Վոլոդինը՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավարին
Երկուշաբթի օրը ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժ...
Ծառուկյանը հրաժարվել է. Ինչ են փորձել համոզել նրան «17»-ի ղեկավարները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «17»-ի մեջ մտնող կուսակցություններից մեկ-երկուսի ղեկավարները փորձել են...
«Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում». Իշխան Սաղաթելյան
Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթ...
«Ժամանակը կգա, հեռու չէ, բառացիորեն վաղը, կպահանջվի որոշել»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պետ...