Մի հատ կբացատրե՞ք` ո՞նց պիտի խաղաղության համաձայնագրում քարտեզ լիներ. ԱԳ նախարար
Մի հատ կբացատրե՞ք` ո՞նց պիտի խաղաղության համաձայնագրում քարտեզ լիներ: Դրանք տարբեր բաներ են: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ Սյունիքում կայացած հարցազրույցի ժամանակ հայտել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Քարտեզ քննարկվել ա: Ես գիտեմ` այդպիսի բան ասողներից մեկը ներկա է եղել նաև բանակցությունների ինչ-որ փուլին: Շատ զարմացած եմ, որ այդ մարդը, որ խելացի մարդու տպավորություն էր թողնում, ներկա լինելով` չի տարբերել, որ նույն մարդկանց կողմից, նույն երկու պատվիրակությունների կողմից նույն սենյակում տարբեր սեսիաների ընթացքում 2 տարբեր բան են քննարկել` խաղաղության համաձայնագրի տեքստը և սահմանազատմանն առնչվող քարտեզներ: Կհիշեք, հրապարակային ահագին անդրադարձ եղավ, որ ամերիկյան կողմը տրամադրել է 1975 թվականի քարտեզների խմբի առավել ամբողջական փաթեթ և ներկայացնում էր 2 կողմին: Այսինքն, այդտեղ լինել, տեսնել, որ 2 առանձին բաներ են և հիմա ասել, որ համաձայնագրի մեջ քարտեզ չկա, մի քիչ զարմանք է առաջացնում»,- ասել է նա և չի մանրամասնել ում է ակնարկում:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք սկսել բանակցությունների առաջին փուլը. Բայրամով
Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին «Հարավային Կովկաս. զարգացում և հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանգլադեշում ցուցարարները ավերում են վարչապետ Հասինայի հոր հուշարձանը
Բանգլադեշում ցուցարարները փորձում են քանդել երկրի առաջին ղեկավար և պաշտոնաթող վարչապետ Շեյխ Հասինայի հոր՝ Մուջիբուր Ռահմ...
ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է ՌԴ ներգրավվածությունը խաղաղության համաձայնագրի շուրջ
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ասել է, որ ՌԴ-ի մասնակցության հնարավորությունը խաղաղության համաձայնագրի շուր...
Կգա ժամանակը, ես շատ բան ունեմ ասելու և պատմելու․ Արմեն Գևորգյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը: «...