Ադրբեջան այցից հետո Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոն այսօր՝ մարտի 7-ին, ժամանել է Հայաստան: Այս մասին հաղորդում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Այս առնչությամբ ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կընդունի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։ Մարտի 7-ին Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։
Որպես Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու՝ պարոն Բոնոն աշխատում է տարածաշրջանային առաջնորդների հետ՝ զբաղվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղման և Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի հարցերով։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...
«Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով. «Սիրելի կանայք. սրտանց շնորհա...
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մին...
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է և չունի փաստական հենք. ՀՀ ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթակա...