«ԱՀ նախագահը պատասխանելու է հանրությանը հուզող հիմնական հարցերին». Ավանեսյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցած շաբաթ Երևան մեկնած ԱՀ պատվիրակությունը վերադարձել է Ստեփանակերտ։
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, որ առաջիկա օրերին սպասվում են մի շարք հանդիպումներ և քննարկումներ, որոնց շրջանակներում կներկայացվեն ՀՀ մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները։
«Այսօր պատվիրակության անդամները կհանդիպեն ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ վաղը նախատեսվում է հրավիրել ԱՀ կառավարության ընդլայնված նիստ։ ԱՀ նախագահն առաջարկել է նաև առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստի ձևաչափով էլ քննարկում ունենալ։
Քննարկում է նախատեսվում նաև ԱՀ Հանրային խորհրդի անդամների և հասարակության այլ խմբերի հետ», - ասաց Լուսինե Ավանեսյանը` նշելով, որ նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստատեսության հարցազրույցի առաջարկը և բոլոր հանդիպումներից և քննարկումներից հետո շաբաթվա վերջին նախատեսվող հարցազրույցի ընթացքում նախագահը պատասխանելու է հանրությանը հուզող հիմնական հարցերին։
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
«Հայաստանը, թեկուզ ուշացմամբ, սակայն դրական է պատասխանել». Չավուշօղլու
Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նա...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...