Թուրքիայի ամենակարևոր ջրային աղբյուրը ցամաքել է․ մի շարք քաղաքներ ջրի լուրջ խնդիր ունեն
Թուրքիայի Էգեյան տարածաշրջանի կարևոր ջրային աղբյուրներից մեկը՝ Գեդիզ գետը, խիստ երաշտի հետևանքով մի շարք հատվածներում ամբողջությամբ ցամաքել է: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ցամաքման եզրին է նաև Իզմիր քաղաքի խմելու ջրի հիմնական աղբյուր հանդիսացող Գյորդեսի ջրամբարը, իսկ Մանիսա քաղաքում ջրային պաշարների սակավություն է նկատվում, քանի որ ստորգետնյա ջրերի խորությունը հասել է արդեն 500 մետրի։
Մասնագետների խոսքով՝ բացի վերոնշյալ ջրամբարից, ջրի ծայրաստիճան սակավություն նկատվում է առհասարակ տարածաշրջանի բոլոր ջրամբարներում, ինչը սպառնում է ոչ միայն խմելու ջրի մատակարարմանը, այլև տարածաշրջանի գյուղատնտեսությանը և արդյունաբերությանը։
Փորձագետները շեշտում են՝ անհրաժեշտ է անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը, հակառակ դեպքում ինչպես Իզմիրում, առաջիկայում Մանիսայում ևս ջրամատակարարման ընդհատումները և տնտեսական ծանր հետևանքներն կլինեն անխուսափելի:
Նմանատիպ հոդվածներ
Մեքսիկայում երեք լրագրող անհետ կորել է
Մեքսիկայի Տաքսկո քաղաքում (Տաքսկո, Գերերո նահանգ) որոնումներ են սկսվել անհետացած լրագրող Մարկո Անտոնիո Տոլեդո Խամեսի և ն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Օրենբուրգ քաղաքում կամուրջը փլուզվել է. կան վիրավորներ
ՌԴ Օրենբուրգ քաղաքում կամուրջը փլվել է ճանապարհի վրա: ТАСС գործակալության փոխանցմամբ, միջադեպի հետևանքով երկու մարդ վնաս...
Սիրուհուն ծեծել է, հոգեկան տառապանք պատճառել, ապա ազատվել պատժի կրումից. Փաստինֆո
Սիրուհուն հոգեկան և ֆիզիկական տառապանք պատճառելու մեջ մեղադրվող 34-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել, սակայն պայմանականոր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները» ԿենտրոՆական ավտոկայանում
Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները նրա իրերը Կենտրոնական ավտոկայանից հանելուց հետո...