Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները» ԿենտրոՆական ավտոկայանում
Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները նրա իրերը Կենտրոնական ավտոկայանից հանելուց հետո սենյակները պարզապես ավերակի են վերածել: «Հայկական ժամանակ»-ի տեսախցիկը ֆիքսել է սենյակների վիճակը, որն անվանել է վանդալիզմ:
Նշենք, որ Կոստանյանը տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական ավտոկայանի ներսում՝ 2-րդ հարկում, «սեփական» սենյակ եւ հյուրանոց է ստեղծել՝ ապօրինի:
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Մնացականյանի խոսքով՝ այդ տարածքները վարձակալված չեն եղել, քանի որ նման պայմանագրեր չկան: Ոստիկանության 6-րդ վարչությունն էլ մարտի 11-ին գնացել էր Կենտրոնական ավտոկայան ոչ միայն «զավթված» տարածքը ազատելու, այլեւ գործողություններ էին իրականացնում՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավտոկայանի հարակից շրջաններում գործող տնտեսվարողները հոսանքն ապօրինի են օգտագործել, քանի որ Կենտրոնական ավտոկայանում շարունակաբար վճարել են հարյուր հազարավոր դրամների հասնող հոսանքի վարձ։
Լրատվականի փոխանցմամբ՝ մարտի 12-ին Բոգոյի մտերիմները այնտեղից հանում էին նրա իրերը, սակայն պարզվում է, որ միայն իրերը չէ, որ հանել են: Բոգոյի կողմից տարիներ շարունակ զբաղեցված տարածքի պատերը ամբողջովին քանդել են, իսկ հոսանքի լարերը եւ անգամ վարդակները բոլորը պոկել են: Պատերին սուրճ են լցրել, առաստաղն ավերակի վերածել:
Նմանատիպ հոդվածներ
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Լոռու մարզի «Հայփոստ»-ի և սոցիալական ծառայության, մարզպե...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․ShamshyanՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․Shamshyan
Քաղաքացին տեսանկարահանել է, թե ինչ բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։ Տեսանյութում պարզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 14 մլն դրամ է հափշտակել պետբյուջեից
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորությ...
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում զինամթերքի պահեստ է պայթել
Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ
Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը
Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն
5.0