
Պեմզաշենում մոր և երկու երեխայի դաժան սպանության գործով դատավարությունն սկսվել է 0-ից. իրականացվելու է դռնփակ

Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով դատաքննության «երկրորդ փուլն» իրականացվում է դռնփակ ռեժիմով՝ պաշտպանության կողմի պահանջով։ Աղմկահարույց քրեական գործը, հիշեցնենք, շուրջ երկու տարի գտնվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ հիմնական դատալսումների փուլում, վկաների հարցաքննությունն արդեն ավարտական փուլում էր, սակայն դատավորի լիազորությունները կասեցվել են՝ քրեական հետապնդման ենթարկվելու հիմքով և այժմ քրեական գործը գտնվում է դատավոր Ռոման Սմբատյանի վարույթում և քննվում զրոյից։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ գործով դեռևս գրավոր ապացույցների հետազոտման փուլն է, սակայն ուշագրավ է, որ գործի քննությունն իրականացվում է դռնփակ ռեժիմով՝ պաշտպանների միջնորդությամբ, թեև Արտուշ Գաբրիելյանի վարույթում նույն ապացույցները հետազոտվել են՝ դռնբաց։
Հիշեցնենք՝ սարսափելի սպանության դեպքը տեղի է ունեցել 2022թ. նոյեմբերի 9-ին՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում. գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։