Հասարակություն
ԱՄՆ իշխանությունները նոր պատժամիջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Պետդումայի պատգամավորների դեմ՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, երեքշաբթի գրել է The Wall Street Journal-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի քան 300 պատգամավոր կարող է հայտնվել ամերիկյան իշխանությունների կողմից մշակված սահմանափակումների տակ։ Նշվում է, որ նոր սահմանափակող միջոցները կհայտարարվեն հինգշաբթի օրը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի Դաշնության դեմ և կխստացնեն գոյություն ունեցողները Բայդենի՝ Բրյուսել կատարելիք այցից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0