Փարիզից Երևան եկող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. մանրամասներ
Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։ Ըստ Hetq.am-ի ուղևորներից մեկը պատմել է, որ վնասված է եղել ինքնաթիռի դուռը։
Նախատեսվում էր, որ Boeing 737-800 օդանավը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին, սակայն շուրջ մեկուկես ժամ տևած թռիչքից հետո այն վերադարձել է Փարիզ։
Թռիչքներին առցանց հետևող flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ ինքնաթիռը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում ու տեղի ժամանակով 11:37 արտակարգ վայրէջք կատարել Օռլիի օդանավակայանում։
Ուղևորները Երևան կտեղափոխվեն այլ ինքնաթիռով, թռիչքը նախատեսվում է Փարիզի ժամանակով 13։30 (Երևանի ժամնակով՝ 15։30)։

Նմանատիպ հոդվածներ
Երևանի բուժկենտրոններից մեկում ծննդկան է մահացել. ԶԼՄ
Մայիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Այ...
Ավտովթար-հրդեհ՝ Լոռու մարզում․ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին
Այսօր, ապրիլի 18-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում 29-ամյա Ա․Կ․-ն իր վարած Niss...
413 մարդ բոտուլիզմի նշաններով դիմել է հիվանդանոց, թունավորման գործով հարցաքննվել է ավելի քան 70 վկա. ՌԴ
Ռուսաստանում լոբուց զանգվածային թունավորման գործով հետաքննության շրջանակում հարցաքննվել է ավելի քան 70 վկա, կատարվել է 1...
30-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա՝ էլեկտրասյանը
Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վիլեն Ա.-ն ի...