Երևանի բուժկենտրոններից մեկում ծննդկան է մահացել. ԶԼՄ
Մայիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայարփի Ս.-ն է, ով հղիության ընթացքում 1 ամիս ժամկետով գտնվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ, և այդ օրը առավոտյան, դեռևս անհայտ հանգամանքներում, հանկարծամահ է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Փրկարարները հղի կնոջը և ևս 10 բնակչի պարանի օգնությամբ տեղափոխել են Դեբեդի մյուս ափ. Արեն Մկրտչյան
ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջանքերով հղի կինը, ևս 10 բնակիչ պարանի օգնությամբ տեղափոխվել են Դեբեդի մյուս ափ։ Առ...
Աղետի գոտում կա 3 զոհ
Աղետի գոտում կա երեք զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Այս մասին հա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով կապը կտրված է մոտ 5500 բնակչի հետ. պատգամավոր
Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավ...