Պարգևավճարները համաչափորեն կբաշխվեն ՀԷՑ-ի աշխատակիցների միջև. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները հուլիս ամսվա համար պարգևավճարներ չեն ստացել, ինչի արդյունքում ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում ունենք շուրջ 20 մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ խնայողություն։ Այս մասին գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Այդ միջոցները ՀԷՑ ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով, որպես հավելյալ պարգևավճար, համաչափորեն կբաշխվեն ՀԷՑ-ի շուրջ 1000 աշխատակիցների միջև, ում հուլիս ամսվա աշխատանքի վարձատրության գումարը (աշխատավարձ + պարգևավճար) չի գերազանցել 200 հազար ՀՀ դրամը (հարկերը՝ ներառյալ). արդյունքում՝ վերջիններիս վարձատրությունն այդ ամսվա համար կավելանա լրացուցիչ 10-15% չափով։
Այդ խմբի մեջ մտնում են հարյուրավոր հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ և այլ մասնագետներ. ընդհանուր՝ 947 անձ։ Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բարեխիղճ և ազնիվ աշխատակիցներին։ Բարի հանգստյան օրեր բոլորիս»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ջեֆրի Էփշտեյնի եղբայրը ՀԴԲ-ին հայտնել է, որ ֆինանսիստը սպանվել է Թրամփի հրամանով
Ջեֆրի Էփշտեյնի եղբայրը՝ Մարկ Էփշտեյնը, 2023 թվականին Ֆեդերալ քննչական բյուրոյին (ՖԲԻ) ուղղված դիմումում հայտարարել է, որ...
Թուրքիայից նշել են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանը
Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։&...
Երկկողմ առևտուրն ու տարանցիկ բեռնափոխադրումները նոր թափ կստանան. փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած...
Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Հայոց պատրիարքարան. Հայտարարություն է արվել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մայիսի 13–ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։ Ինչպես տեղեկացնում է...