Չինաստանը չի դառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը
Չինաստանը, հավանաբար, չի դառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, չնայած Ռուսաստանի կողմից նման հնարավորության մասին հայտարարություններին: Չինացի փորձագետների այս կարծիքը մեջբերում է South China Morning Post-ը:
Վերլուծաբանների կարծիքով՝ Պեկինը կարող է քաղաքական կամ դիվանագիտական աջակցություն ցուցաբերել մարտական գործողությունները դադարեցնելու համար, սակայն նրան պակասում են անվտանգության երաշխիքներ տրամադրելու խթանն ու ռեսուրսները։
Չինական Horizon Insights Centre վերլուծական կենտրոնի տնօրեն Չժու Ջունվեյի խոսքով՝ Պեկինը էական դեր չի խաղա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ապագա քննարկումներում։ Նա նշել է, որ կան տարբեր տեսակի երաշխիքներ, և պարզ չէ, թե ինչ տեսակի երաշխիքների մասին է խոսում ռուսական կողմը։
«Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ցանկացած նոր համաձայնագիր պետք է հաշվի առնի, թե ինչպես դարձնել դրույթները իսկապես գործունակ», - ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ Չինաստանը կարող է պատրաստ լինել ՄԱԿ-ի մեխանիզմների շրջանակներում քննարկել անվտանգության միջոցառումները և մասնակցել դրանց, «սակայն ներկայումս նման մասնակցության նշաններ չկան»։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...