Ամերիկայի անսպասելի առաջարկը Ռուսաստանի վերաբերյալ
ԱՄՆ նախկին հանրապետական կոնգրեսական Մեթ Գեթցը One America News հեռուստաալիքի եթերում առաջարկել է Ռուսաստանին հրավիրել դաշինք։
«Ես մի գաղափար ունեմ՝ Ռուսաստանին առաջարկել ՆԱՏՕ- ի անդամակցություն», - ասել է նա։
Նրա խոսքով՝ դրա դիմաց Թրամփը պետք է Պուտինից ստանա «այն ամենը, ինչ ուզում է», այդ թվում՝ ռազմական գործողությունների դադարեցում, տնտեսական համագործակցություն և տարածքային վեճերի լուծում։
«Ես ինձ խելագար չեմ համարում, քանի որ Ռուսաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության գաղափարը վաղուց է շրջանառվում քաղաքական շրջանակներում», - եզրափակել է կոնգրեսականը:
Հավելենք՝ Թրամփը նախկինում համաձայնել էր Մոսկվայի դիրքորոշման հետ ՆԱՏՕ-ի վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...