Ուկրաինայի ԶՈՒ-ի գլխավոր հրամանատարը բացահայտել է ռազմաճակատում Ռուսաստանի ծրագրերը
Ռուսաստանը կենտրոնացնում է իր ուժերը մի քանի ուղղություններով և պատրաստվում է նոր հարձակողական գործողությունների: Իրավիճակն այժմ մնում է բարդ։ Այս մասին ՌԲԿ-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկին։
«Իրավիճակը ռազմաճակատում այժմ իսկապես բարդ է: Այն բնութագրվում է Ռուսաստանի ռազմավարական հարձակողական գործողության շարունակությամբ», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսատանը ներկայումս վերախմբավորվում է և կենտրոնանում երկու հիմնական ուղղությունների վրա։
«Սա Պոկրովսկի ուղղությունն է, որը մնում է որոշիչ ռուսների համար: Եվ հիմա թշնամին իր ստորաբաժանումները տեղափոխում է Սումիից Զապորոժյեի ուղղություն: Այսինքն՝ սա կլինի երկրորդ ուղղությունը, որով թշնամին պլանավորում է սկսել ակտիվ հարձակողական գործողություններ», - բացատրել է գլխավոր հրամանատարը։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմի 1010 օրվա ընթացքում Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն է Ռուսաստանը գրավել
Deep State-ը գրում է, որ պատերազմի վերջին 1010 օրվա ընթացքում ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի տարածքի 1% -ից պակաս...
Զելենսկին պատրաստ է փոխզիջումների առաջնագծում. Financial Times
Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ուկրաինացիների համար ընդունելի փոխզիջման գնալ ներկայիս առաջնագծում, բայց պատրաստ չէ զորքերը...
ԱՄՆ-ում կարծում են, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել մինչև Սուրբ Ծնունդ
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել մի...
Ռուսական հրթիռը հարվածել է ամերիկյան ընկերությանը
Ռուսական հրթիռը հարվածել է ամերիկյան ընկերությանը Անդրկարպատիայում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախար...