Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ պատվիրակության կազմը՝ Ռուսաստանի հետ բանացություններում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթը և Հովարդ Լուտնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը կուղեկցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:


Թրամփի պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, նրա տեղակալներ Ջեյմս Բլեերը, Բո Հարիսոնը, Դեն Սկավինոն, հաղորդակցության տնօրեն, մամուլի քարտուղար և ԱՄՆ նախագահի օգնական Սթիվեն Չունը, Քերոլայն Լիվիտը և Նիկ Լունան: 


Հավելենք՝ Ռուսաստանի պատվիրակությունն էլ կներկայացնեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսով, ֆինանսների նախարար  Անտոն Սիլուանով, և նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Քաղաքականություն