Պուտինը և Թրամփը կարող են քննարկել «Թրամփի ուղու» հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել  Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև տրանսպորտային երթուղու վերահսկողության հարցը Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։


Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետև այս բանակցությունների ծրագրերը հաստատեց Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ առաջնորդները կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման տարբերակների քննարկման վրա։

Քաղաքականություն

Պատահարներ