Թեհրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի այդ քայլը, բայց դեմ է ոչ տարածաշրջանային ուժերի միջամտությանը․ Իրանի փոխնախագահ
Իրանի Հանրապետությունը, ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունը, ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
«Հայտնելով երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վերաբերյալ մեր անփոփոխ դիրքորոշման մասին՝ գտնում ենք, որ օտարերկրյա պետությունների միջամտությունը տարածաշրջանի գործերին չի նպաստի կայուն անվտանգությանը»,- շարունակել է Ռեզա Արեֆը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-15-ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ ԵԱՏՄ «հնգյակի» կառավարությունների ղեկավարները կքննարկեն առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացման և այլնի հարցեր։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ց
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...
Եվրամիությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը. ԵԽ նախագահ
Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակ...
Դավիթ Խուդաթյանը՝ ապաշրջափակման և տարածքային ամբողջականության պահպանման մասին
Եթե դեպի Բաքու ճանապարհն անվտանգ է, ապա թող ՔՊ ներկայացուցիչներն առաջինն անցնեն դրանցով լրագրողների դիտարկմանն ի պատասխա...