Հայաբնակ Քեսաբն ամբողջությամբ ծխի մեջ է․ մարդկանց տարհանել են
Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի 12 գյուղերից 5-ը մեծ վնասներ են կրել անտառային հրդեհներից, տարհանվել է մոտ 3 տասնյակ մարդ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում՝ ասել է Քեսաբի հոգևոր տեսուչ Տեր Եսայի Վարդապետ Էօրտէքեանը։
«Տների շրջակայքում գտնվող այգիներն ու պարտեզներն ամբողջությամբ այրվել են, տների պատերը սևացել են ծխից։ Մարդկանց հիմնականում տարհանել ենք նրանց հարազատների և բարեկամների տներ, շատերը, որոնք երկրորդ տուն ունեն, տեղափոխվել են այնտեղ։ Ծխից չեն կարողանում շնչել»,- նշել է Տեր Եսային։
Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է նախօրեին կեսօրին, բայց հրշեջները ժամանել են երեկոյան։ 50 մարտական հաշվարկ է աշխատում հրդեհը հանգցնելու ուղղությամբ, սակայն, աշխատանքներին ներգրավված են նաև տեղի հայերը։
«Այս պահին Քեսաբն ամբողջությամբ ծխի մեջ է, ծուխ ենք շնչում, վառված փայտի մոխրի մանր հատիկները տարածվել են օդում, ձյան պես թափվում են։ Հրշեջները տարածքին ծանոթ չեն, և տեղի հայությունը օգնում է նրանց կրակը հանգցնելու գործում։ Գյուղերը գտնվում են լեռնային հատվածում, խիտ անտառներով, ինչը դժվարացնում է աշխատանքներ կատարելը, քանի որ ճանապարհներ չկան»,- հավելել է Տեր Եսային։
Հավելենք՝ Քեսաբի հայ համայնքի շրջնում հրդեհների հետևանքով տուժած մարդիկ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...
Եվրամիությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը. ԵԽ նախագահ
Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակ...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...