Հայաստանի մի դիրքորոշումը մեր համար շատ կարևոր է. Կապանում Իրանի պատվավոր հյուպատոս
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Փեզեշքիանի հետ։ Այն, ինչ որ մեզ ասել են, սահմանը և Իրանի այդ կարմիր գիծը պահպանվելու է։ Իրանի և Հայաստանի սահմանը քանի հազար տարվա անցյալ ունի և մենք դա համարում ենք ընկերության և համերաշխության սահման: Մենք այս սահմանում երբևէ որևէ խնդիր չենք ունեցել, երկու երկրները միշտ ջերմ հարաբերության մեջ են եղել: Եվ, կարծում եմ՝ պարզ ապացույցը այն է, որ ես այստեղ ձեր կողքին եմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Կապանում Իրանի պատվավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին:
Հյուպատոսը նշել է, որ, տարածաշրջանի հարևան երկրներին հավանաբար օգուտ չի լինի, որ ինչ-որ դրսից, ինչ-որ մեկը միջամտի այստեղ, բայց Հայաստանի մի դիրքորոշումը իրենց համար շատ կարևոր է:
«Ես կասեի, որ Հայաստանի սահմանը Հայաստանի տրամադրության տակ է, իրանական կողմն էլ, բնականաբար, Իրանի հսկողության տակ է: ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ ոչ մի ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու»,-ասել է Իրանի պատվավոր հյուպատոսը:
Նմանատիպ հոդվածներ
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Օվերչուկ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օվեր...
Թրամփն ամփոփել է Պուտինի հետ հանդիպումը
Հիանալի և շատ հաջող օր Ալյասկայում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ անցավ, ինչպես նաև ուշ երե...
Բոլորդ էլ նույն սանրի կտավն եք, ու ի վերջո եփվելու եք նույն կաթսայում. Չախոյանը` Նարեկ Կարապետյանի հայտարարության մասին
Զավեշտ է, երբ Սամվել Կարապետյանի եղբորորդին պնդում է, թե Սերժի ու Քոչարյանի հետ չեն համագործակցելու։ Այս մասին ֆեյսբուքյ...