Ռուսաստանը հստակ դիրքորոշում ունի և այն կներկայացնի Ալյասկայում. Լավրով

Ռուսաստանը հասկանալի և հստակ դիրքորոշում ունի և այն կներկայացնի Ալյասկայում կայանալիք բարձր մակարդակով հանդիպմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։


«Երբեք ոչինչ չենք կանխատեսում նախապես։ Մենք գիտենք, որ ունենք փաստարկներ, հասկանալի և հստակ դիրքորոշում։ Այն կներկայացնենք», - ասել է նախարարը՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ գնահատելու առաջիկա գագաթնաժողովի հաջողության հավանականությունը: 


«Արդեն քիչ բան չի արվել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆի այցելությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն ասել է այդ մասին։ Ուիթքոֆը հանդես է եկել ԱՄՆ նախագահ Թրամփի անունից։ Հուսով եմ, որ վաղը կշարունակենք այս օգտակար զրույցը», - ՌԴ արտգործնախարարության կայքը մեջբերում է Լավրովի խոսքը, որը ռուսական պատվիրակության կազմում է։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովի նախաշեմին ասել է, որ անհաջողության հավանականությունը գնահատում է 25%։ Գագաթնաժողովը տեղի է ունենալու Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Հանդիպման կենտրոնական թեման կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Նախ տեղի կունենա Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետև՝ պատվիրակությունների հանդիպումը՝ յուրաքանչյուր կողմից՝ 5-ական անդամի մասնակցությամբ, որից հետո երկու նախագահները մամուլի ասուլիսում կներկայացնեն բանակցությունների արդյունքները։

Քաղաքականություն