Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ բողոքի ցույցեր են քաղաքում՝ ընդդեմ ՌԴ նախագահի
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովի նախօրեին Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղի է ունեցել ցույց ի աջակցություն Ուկրաինայի և ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանման։ Ինչպես հայտնում է BBC-ն, ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։
Ցույցի կազմակերպիչ՝ Stand UP Alaska հասարակական կազմակերպության ղեկավար Էրին Ջեքսոն-Հիլը հայտարարել է, որ նախագահ «Պուտինը ռազմական հանցագործ է», և նա «տեղ չունի ամերիկյան հողում»։
«Մենք դեմ ենք, որ մեր նահանգ հրավիրեն ավտորիտար բռնապետներին, հատկապես, եթե դա անում են ոչ մեր նահանգապետը կամ Կոնգրեսում մեր ներկայացուցիչները»,- ասել է նա։
Այսօր Անքորիջում տեղի կունենա ևս մեկ բողոքի ցույց: Ալյասկայում ապրում են մոտ հազար փախստականներ Ուկրաինայից, հաղորդում է Anchorage Daily News-ը:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստի սննդի, ալկոհոլային խմիչքների և այլնի արտահանումը ԵՄ աճել է․ Պապոյան
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից ԵՄ արտահանման (դոլարային արտահայտությամբ) 2024-2025 թթ. հունվար-հ...
Նոր շենքեր՝ հին կոյուղատարերի վրա
Կոյուղատարերի մասին խոսելը ընդունված չէ, բայց առանց դրանց ապրելն էլ հնարավոր չէ: Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին...
Իջևանում հնդիկ աշխատողները գործադուլ են հայտարարել. պահանջում են երեք ամսվա չվճարված աշխատավարձ
Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի 205 հնդիկ աշխատողներն օգոստոսի 6-ից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով երեք ամսվա չվճա...
Ռուսաստանում արգելել են Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքի ընդունումը
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունն արգելել է Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքի ընդունումը: Հուլիսի 30-ին շրջաններ են ու...