Իրավունքը ստորադասվեց քաղաքական գործընթացներին. Արամ Վարդևանյան

Ցավով եմ ասում, որովհետև այդտեղ տեսնել իրավունք, հնարավոր չէ, այս դատական ակտի պայմաններում: 55 օրից ավելի կալանավորված անձին միջին ծանրության հանցանքի համար ասել, որ ևս 2 ամսով պետք է շարունակի այդ կալանքը: Իրավունքը միևնույն է գերակայելու է: Համանման մոտեցում ունի նաև Սամվել Կարապետյանը: Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:


«Իրավաբանության մեջ, հատկապես դատավորի առաքելության մեջ «ոսկե միջին» գոյություն չունի: Կամ գոյություն ունի իրավունք, կամ իրավունք գոյություն չունի: Հիմա դատավոր Դավթյանի դեպքում պետք է արձանագրենք, որ իրավունքը ստորադասվեց քաղաքական գործընթացներին»,- հավելել է Վարդևանյանը:


Վարդևանյանը նշեց, որ երեկ դատավարությանը քննիչի միջնորդությունը վերաբերում էր կրկին հայտնի կոչերի մեղադրանքին: 


«Դատարանը դատական ակտով արձանագրել է, որ այդ մեղադրանքների փունջը հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարել, այսինքն՝ հիմնավոր կասկած չկա։ Միաժամանակ դատարանը գտել է, որ իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչերի հետ կապված հիմնավոր կասկած առկա է»,-պարզաբանեց փաստաբանը։


«Այսինքն՝ լինելով հանրային անձ, ով հայտարել է իր քաղաքական հայտի, քաղաքական թիմ ձևավորելու մասին, պետք է ենթադրյալ միջին ծանրության պատժից վախենալու համար թաքնվի քննությունից, որի պատիժը կարող է լինել տուգանքը»,-ասել փաստաբանը։


«Դատարանը Կարապետյանի գործով փողերի լվացման մեղադրանքները մերժեց, մնաց հրապարակային կոչի մեղադրանքը»,- հավելել է Վարդևանյանը: 

Քաղաքականություն