Ամբողջ սցենարը պատրաստի վիճակում բերվել է դատարան. Միքայել սրբազանի պաշտպան

Քաղաքական ակնհայտ ճնշում կա եւ ամբողջ սցենարը պատրաստի վիճակում բերվել է դատարան: Ցածրակարգ շտապողականություն է, դատավոր Արմինե Մելիքսեթյանը հանդես եկավ որպես ոչ արդար դատարան։ Այս մասին այսօր Միքայել Սրբազանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը՝ անդրադառնալով դատավորի որոշմանը՝ իրար հետեւից դատական նիստեր նշանակելուն։


Մյուս պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը, էլ նշեց, որ իրավապահները քաղաքական պատվեր են կատարում. «Նիկոլ Փաշինյանը գրառում է անում Միքայել Սրբազանի մասին, նույն օրը Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսում»։


Ավելի վաղ հաղորդել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ 


Հիշեցնենք՝ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Քաղաքականություն