Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Ալյասկայի գագաթնաժողովին նախապատրաստվելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել երկրի բարձրագույն ղեկավարության անդամների հետ՝ Ալյասկայում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման նպատակով։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


«Այսօր Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության անդամների, ինչպես նաև կառավարության և նախագահական վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովին նախապատրաստվելու համար», - ասել է Կրեմլի խոսնակը։


Ավելի վաղ հայտնել էինք՝, որ վաղը կկայանա ՌԴ նախագահի և ԱՄՆ նախագահի հանդիպումը Ալյասկայում: 


Ավելի ուշ ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջիկա հանդիպման մասին:

Քաղաքականություն