Պատկերը շատ պարզ է և հստակ՝ ձայնագրություն կոչվածը կեղծված է. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
«Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք…
Համարենք այս գրությունս որպես բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին և իրավապահ համակարգի իրավասու կառույցներին։
Մոտ մեկ ամիս առաջ պահանջեցի հրապարակել հայտնի «գյուլելու» մասին ձայնագրության ամբողջական տարբերակը։ Չարեցի՛ք։ Դեռ ավելին, հայտարարեցիք, որ դրանք ո՛չ մոնտաժված են և ո՛չ էլ կեղծված։
Հիմա, երբ նախաքննությունն ավարտված է (օ՜ զարմանք, դարի ահաբեկչական գործի նախաքննությունն ավարտվում է մեկ ամսում), այդ գործը կատարեց իմ փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Պատկերը շատ պարզ է և հստակ՝ ձայնագրություն կոչվածը ԿԵՂԾՎԱԾ է, մոնտաժված և համատեքստից կտրված և բացարձակ առնչություն չունի ձեր և ՔՊ-ական խուլիգանական խմբի տարփողումների և մեղադրանքների հետ։
Այժմ, ուղիղ հարց Ձեզ, տիկին գլխավոր դատախազ.
ա) ընդունու՞մ եք, որ ամբողջ այս ներկայացումը կեղծված է,
բ) պատրա՞ստ եք առնվազն ներողություն խնդրելու և ապաշխարելու՝ հրապարակային, կամ անձնապես Ձեր ոչ կոմպետենտ վերաբերմունքի, ես կասեի՝ քաղաքականացված և հրամայված վարքագծի համար, որ դրսևորել եք թե՛ խորհրդարանում, թե՛ հանրային հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով,
գ) «ավտոբուսներ այրելու» պահով խորհրդարանում դրսևորած Ձեր պահվածքին առայժմ չեմ անդրադառնում։
Բացահայտում ունեմ, որ անակնկալ չլինի՝ գիտեմ, որ վերոնշյալ հարցադրումներիս չեք արձագանքելու։ Ամեն դեպքում մենք կդիմենք համապատասխան իրավական միջոցների հնարավոր բոլոր ատյաններում՝ այս խայտառակությունը կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելու համար։
Երիցս ճշմարիտ է աղոթքի խոսքը և այս ամբողջ գործը կլինի «Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք…» և
Հաղթանակն այլընտրանքի չունի…
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
Հ.Գ. Միակ զղջումս այս ընթացքում հայերենիս անկումն է, որ անկախ իմ կամքից տեղի է ունեցել այս մեկ տարվա ընթացքում, որը դարձյալ չարիքի իշխանության ազդեցության հետևանքն է։ Խոնարհաբար ներողություն եմ խնդրում իմ սիրելի ժողովրդից և խոստանում անպայման ամբողջությամբ սրբագրել»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են «Թրամփի ուղի» նախագծին
«Թրամփի ուղի» նախագծի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առն...
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Օվերչուկ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օվեր...
Բոլորդ էլ նույն սանրի կտավն եք, ու ի վերջո եփվելու եք նույն կաթսայում. Չախոյանը` Նարեկ Կարապետյանի հայտարարության մասին
Զավեշտ է, երբ Սամվել Կարապետյանի եղբորորդին պնդում է, թե Սերժի ու Քոչարյանի հետ չեն համագործակցելու։ Այս մասին ֆեյսբուքյ...