Նոր իսրայելական բնակավայրերի կկառուցվեն՝ պաղեստինյան պետության ստեղծման ֆոնին
Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հավանություն է տվել Հորդանան գետի Արևմտյան ափին նոր իսրայելական բնակավայրերի կառուցմանը: Աս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ֆինանսների նախարարը հայտարարել է Մաալե Ադումիմի մերձակայքում 3401 և հարևան շրջանում ևս 3515 նոր բնակարան կառուցելու մասին՝ վերսկսելով երկար ժամանակ արգելափակված E1 նախագիծը, որը քննադատները դիտարկում են որպես ռազմավարական արգելք ապագա պաղեստինյան պետության ստեղծման համար», -գործակալությունը։
Հրապարակման մեջ ասվում է, որ «այս քայլն ազդարարում է Արևմտյան ափին Իսրայելի փաստացի ինքնիշխանության ձգտելու մասին»։ E1 նախագիծը շուրջ 12 քառակուսի կիլոմետր տարածք է, որն ընկած է Երուսաղեմի արևելյան մասի և Հորդանան գետի Արևմտյան ափի արաբական Էլ Էզարիա քաղաքի միջև։ Նախագծի նպատակը բնակավայրի կառուցումն է, որը կմիացնի իսրայելական Մաալե Ադումիմի և Երուսաղեմ բնակավայրերը՝ այդպիսով ընդլայնելով Իսրայելի տարածքը Արևելյան Երուսաղեմի շուրջ։ Միջազգային հանրությունը նախագիծը խոչընդոտ է համարում խաղաղության գործընթացի և պաղեստինյան պետության ստեղծման ճանապարհին։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...