Իրանն ուշադրություն է դարձնում իր ազգային շահերի պահպանմանը. Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ չնայած Իրանը աջակցում է հարևան երկրների միջև խաղաղությանը և կայունությանը, միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական կայունության և իր ազգային շահերի պահպանմանը: Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
«Չորեքշաբթի ես ընդունեցի Հայաստանի փոխարտգործնախարարին և Ռուսաստանի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին: Մենք քննարկեցինք միջազգային հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Կովկասի տարածաշրջանի քաղաքական զարգացումներին»,- գրել է Արաղչին։
Ըստ Արաղչիի՝ ինքը կրկին նշել է, որ չնայած Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է հարևան երկրների միջև հարաբերություններում խաղաղության և կայունության հաստատմանը, սակայն միաժամանակ հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական կայունության և իր ազգային շահերի պահպանմանը։ Արտգործնախարարը հավելել է, որ Իրանը շարունակում է առանձնապես զգայուն մնալ ցանկացած ծրագրի կամ նախագծի նկատմամբ, որը կարող է սահմանափակել իր տրանսպորտային հասանելիությունը կամ երկրի շահերը։
Նմանատիպ հոդվածներ
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Ռուսաստանից արձագանքել են «Թրամփի ուղի» նախագծին
«Թրամփի ուղի» նախագծի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Օվերչուկ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օվեր...
Բոլորդ էլ նույն սանրի կտավն եք, ու ի վերջո եփվելու եք նույն կաթսայում. Չախոյանը` Նարեկ Կարապետյանի հայտարարության մասին
Զավեշտ է, երբ Սամվել Կարապետյանի եղբորորդին պնդում է, թե Սերժի ու Քոչարյանի հետ չեն համագործակցելու։ Այս մասին ֆեյսբուքյ...