Էրդողանը դատի է տվել թուրք պաշտոնյային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան վիրավորանքի համար և պահանջելով 1 միլիոն լիրա (24,5 հազար դոլար) փոխհատուցում բարոյական վնասի համար։ Այս մասին ТАСС–ի հաղորդմամբ հայտնել է թուրք առաջնորդի փաստաբան Հուսեյն Այդինը։
«ԺՀԿ նախագահ Օզգյուր Օզելի կողմից օգոստոսի 13-ին արված անտեղի հայտարարությունների և անհիմն մեղադրանքների պատճառով՝ մեր նախագահի դեմ Անկարայի քաղաքացիական առաջին ատյանի դատարան է ներկայացվել 1 միլիոն թուրքական լիրայի չափով բարոյական վնասի փոխհատուցման հայց։ Բացի այդ՝ Անկարայի գլխավոր դատախազություն բողոք է ներկայացվել նախագահին վիրավորելու հանցագործության համար», – գրել է փաստաբանը X-ում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ստամբուլում կայացած հանրահավաքում ելույթ ունենալով՝ Օզելը, մասնավորապես, մեղադրել է Էրդողանին այս տարվա մարտին ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության համար՝ կոռուպցիայի մեղադրանքով։
Էրդողանը նախկինում մի քանի անգամ դատական հայցեր է ներկայացրել ԺՀԿ առաջնորդի դեմ։
Հավելենք՝ նախագահին վիրավորելը Թուրքիայում քրեական հանցագործություն է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...
Խաղաղության համաձայնագիրն օգուտ կբերի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Fox News-ի եթերում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին և «Թրամփի երթուղուն»։«Կարծում եմ,...