Թրամփը Պուտինի հետ կհանդիպի դեմ առ դեմ. Զելենսկին չի մասնակցելու հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում, Ալյասկա նահանգում կհանդիպի դեմ առ դեմ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։


Նա միաժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հրավիրվել ուրբաթ Ալյասկայում անցկացվելիք Թրամփ-Պուտին գագաթնաժողովին, քանի որ Պուտինն էր խնդրել հանդիպումը։ 


«Այսպիսով, նախագահը համաձայնում է այս հանդիպմանը նախագահ Պուտինի խնդրանքով»,- ասել է նա։ 


 Թրամփը հույս ունի, որ ապագայում կարող է տեղի ունենալ Զելենսկու հետ եռակողմ հանդիպում՝ հակամարտությունը վերջ տալու համար։


«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի՝ Ռուսաստանի նախագահի հետ նույն սենյակում գտնվելը, դեմ առ դեմ նստելը, այլ ոչ թե հեռախոսով խոսելը, այդ նախագահին կտա լավագույնս հասկանալու, թե ինչպես վերջ դնել այս պատերազմին»,- ասել է Լևիթը:

Քաղաքականություն