Քաղաքականություն

Հրապարակել են տեռորի մեջ մեղադրվող տերտերի ու ինչ-որ փորձագետի՝ մարդ գյուլլելու մասին ամբողջական ձայնագրությունը. Ալեքսանյան

Vika B. 1 րոպե 2,149 դիտում
Հրապարակել են տեռորի մեջ մեղադրվող տերտերի ու ինչ-որ փորձագետի՝ մարդ գյուլլելու մասին ամբողջական ձայնագրությունը. Ալեքսանյան

ՔՊ պատգամավոոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է. 


«Հրապարակել են տեռորի մեջ մեղադրվող տերտերի ու ինչ-որ «յուրահատուկ» մի փորձագետի՝ մարդ գյուլլելու մասին ամբողջական ձայնագրությունը։


Ձայնագրության մեջ տերտերը խոսում է քարոզչությանը չտրվողներին գյուլլելու մասին, զրուցակիցը՝ «փողի վրա նստելիք» սեփական թիմակիցներից մի քանիսին։


Լրիվ ակնհայտ է, որ Գալստանյանի արտահայտությունից սկսած խոսակցությունը Շվեյցարիայից տեղափոխվում է Հայաստանի ներքաղաքական կյանք ու զրուցակիցները որոշում են, թե ում է պետք գյուլլել՝ թիմակից-չթիմակից, փողի վրա նստող-չնստող։


Լրիվ անիմաստ էդ ագիտպրոպը խոդի մի գցեք, էլի, ժողովուրդ ջան։ Թե բա՝ խոսքը դասալիքների մասին էր։ Դուք գոնե ձեր ասածին որ հավատաք, կարող է հաջողեք»։


Հիշեցնենք` Բագրատ սրբազանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը փաստեր էր ներկայացրել, որոնցով, ըստ նրա, ապացուցվում է, որ Բագրատ արքպիսկոպոս Գալստանյանի մեղադրանքի հիմքում դրված ձայնագրությունները մոտնաժված են.

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250