
Մանրամասներ` Հնդկաստանի քաղաքացիների բողոքի ակցիայից

Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի 205 հնդիկ աշխատողներն օգոստոսի 6-ից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով երեք ամսվա չվճարված աշխատավարձը։ Այսօր ևս նրանք նույն պահանջով ակցիա են իրականացրել:
Auroranews-ը միջապետի հետ կապված կապ հաստատեց ոստիկանություն, որտեղից ասացին.
«Օգոստոսի 6-ին ակցիային մասնակցող անձանցից մեկը համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել ենթադրյալ հանցանքների վերաբերյալ: Մասնավորապես` խնդրո առարկա արտադրամասի տնօրենի կողմից/ղեկավարի կողմից ֆիզիկական ներգործություն դրսևորելու, հոգեկան ներգործություն դրսևորելու, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտականությունները ենթադրյալ չկատարելու վերաբերյալ: Հաղորդումը և կից փաստաթղթերը ուղարկվել են Տարածքային նախաքննակն մարմին»:
Քննչական կոմիտեից էլ Auroranews-ի հետ զրույցում փոխանցեցին «Հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդցվածի 2-րդ մասի 6-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»