Իջևանում հնդիկ աշխատողները գործադուլ են հայտարարել. պահանջում են երեք ամսվա չվճարված աշխատավարձ
Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի 205 հնդիկ աշխատողներն օգոստոսի 6-ից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով երեք ամսվա չվճարված աշխատավարձը։ Այս մասին հայտնում է epress.am-ը։
«Ընկերության տնօրենը խաբել է մեզ։ Տնօրենը պահանջում է աշխատել, բայց չի վճարում։ Մենք բոլորս դիմել ենք Հնդկաստանի դեսպանատուն, բայց նրանք մեզ չեն օգնել։
3 օր առաջ գնացել ենք ոստիկանություն, բայց նրանք էլ չեն օգնել։ Մենք բոլորս ուզում ենք մեր աշխատավարձը և ուզում ենք վերադառնալ Հնդկաստան։
Սեփականատերերը մեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ։ Մենք որևէ խնդիր չունենք հայերի հետ, նրանք բարի են։ Բայց մեզ պետք է մեր աշխատավարձը, որպեսզի կարողանանք վերադառնալ Հնդկաստան»,- նշել են ցույցի մասնակիցները:
Ըստ կայքի՝ նախկին հանրախանութի շենքում տեղակայված կարի ֆաբրիկան, որտեղ ապրում, աշխատում և սնվում են 205 հնդիկ աշխատողները, ունի 41 տեսախցիկներ։ Տարածքում նաև հսկիչներ են աշխատում։ Աշխատողների մուտքն ու ելքը սահմանափակված է ժամային գրաֆիկով, իսկ երրորդ անձանց մուտքը՝ խստիվ արգելված: Լրագրողներին ներս չեն թողնում։
Նմանատիպ հոդվածներ
Նոր շենքեր՝ հին կոյուղատարերի վրա
Կոյուղատարերի մասին խոսելը ընդունված չէ, բայց առանց դրանց ապրելն էլ հնարավոր չէ: Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին...
Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ բողոքի ցույցեր են քաղաքում՝ ընդդեմ ՌԴ նախագահի
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովի նախօրեին Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղի է ունեցել ցույց ի աջա...
Հայաստանում տոնում են Վարդավառը
Այսօր Հայաստանում տոնում են Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը...
Պատրաստի սննդի, ալկոհոլային խմիչքների և այլնի արտահանումը ԵՄ աճել է․ Պապոյան
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից ԵՄ արտահանման (դոլարային արտահայտությամբ) 2024-2025 թթ. հունվար-հ...