Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին. մանրամասներ

Ուկրաինայի նաագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Զրույցի մանրամասներով կիսվել է Զելենսկին։


«Շնորհավորել եմ պարոն նախագահին և ողջ ադրբեջանական ժողովրդին Նախագահ Թրամփի աջակցությամբ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ՝ հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և հուսալի անվտանգության: Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնի եռակողմ հանդիպումը։ Հուսով ենք, որ ամեն ինչ կաշխատի:


Պարոն Նախագահին տեղեկացրել ԵՄ գործընկերների հետ մեր շփումների մասին։ Բոլորը հավասարապես տրամադրված են պատերազմի իրական ավարտին և արդյունավետ դիվանագիտությանը։ Քննարկել ենք Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը, ինչպես նաև այն առանցքային սկզբունքները, որոնք կարող են մոտեցնել աշխարհը: Շնորհակալ եմ մեր ժողովրդի և պետականության աջակցության համար: Կարևոր է, որ խաղաղության համատեղ ջանքերն, այնուամենայնիվ, ստիպեն Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն ու ագրեսիան։


Քննարկել ենք նաև Ադրբեջանի հետ մեր էներգետիկ համագործակցությունը։ Հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների։ Պայմանավորվեցինք, որ այստեղ կանգ չենք առնում և շարունակում ենք աշխատել մեր հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։ Տեղեկացրել եմ մեր էներգետիկ օբյեկտներին ռուսական հարվածների մասին։ Ուկրաինան դա դիտարկում է որպես Ռուսաստանի նպատակաուղղված փորձ՝ արգելափակելու էներգետիկ ուղիները, որոնք մեզ և եվրոպական մյուս երկրներին ապահովում են էներգետիկ անկախություն։ Ամեն ինչ անում ենք մեր երկիրը և մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- գրել է Զելենսկին տելեգրամ ալիքում։

Քաղաքականություն