Քաղաքականություն

ԱՄԷ-ի նախագահն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած «պատմական համաձայնագրին»

Vika B. 1 րոպե 604 դիտում
ԱՄԷ-ի նախագահն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած «պատմական համաձայնագրին»

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած «պատմական համաձայնագրին»:


«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկու երկրների ժողովուրդներին՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս բանակցությունների կազմակերպման գործում։ Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ՝ ԱՄԷ-ն հանձնառու է շարունակել ամրապնդել երկխոսությունն ու դիվանագիտությունը՝ ծառայելով համաշխարհային խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը»,- գրել է նա X-ում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250