Սա վճռական քայլ է, Հայաստանի և Ադրբեջանի կողմից. ԵՄ բարձր հանձնակատար
Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելու առթիվ։ Մարթա Կոսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելու առթիվ։ Սա վճռական քայլ է տևական խաղաղության և կայունության ուղղությամբ։ Ես անհամբեր սպասում եմ իմ առաջիկա այցերին Հայաստան և Ադրբեջան և պատրաստ եմ աջակցել կարգավորման գործընթացին և տարածաշրջանային կապակցվածությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դրանով կողմերը պաշտոնապես հաստատել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և անփոփոխելի։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է շարունակեն աշխատանքները համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, այս մասին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղո...
Նիկոլ Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմ...