Իրանում Ռուսաստանի նկատմամբ դժգոհությունն աճում է. CNN
Իրանի իշխանությունները գնալով ավելի են նյարդայնանում Ռուսաստանի դիրքորոշումից, որին Թեհրանն աջակցում էր զինամթերքով և ԱԹՍ-ներով. գրում է CNN -ը: Տարաձայնությունները ջրի երես են դուրս գալիս Թեհրանից Մոսկվայի կախվածության թուլացման ֆոնին, քանի որ Ռուսաստանը տեղայնացրել է իրանական դրոնների արտադրությունը:
Պարբերականը գրում է, որ ի սկզբանե Իրանը ողջունել է Ռուսաստանում Shahed 136 դրոնների արտադրության տեղայնացումը: Այժմ, ըստ վերլուծաբանների և հետախուզության գնահատականների, բոլոր գործընթացների 90%-ն իրականացվում է Ռուսաստանում: Մոսկվան նույնիսկ սկսել է արդիականացնել այդ ԱԹՍ-ները՝ դրանց վրա տեղադրելով բարելավված կապի միջոցներ, հզոր մարտկոցներ և ավելի մեծ մարտագլխիկներ։ Դա, ինչպես նշել է աղբյուրը, անակնկալի է բերել Թեհրանին։
Իրանի դժգոհությունը Ռուսաստանից փաստացի աճել է՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների ժամանակ։ Հարվածները դատապարտող Մոսկվայի հայտարարությունները ընկալվել են որպես թույլ աջակցություն։
Աղբյուրի խոսքով՝ արևմտյան հետախուզությունների համար Մոսկվայի այդ մոտեցումն անսպասելի չէր և ցույց է տալիս երկրների համագործակցության բնույթը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, այս մասին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղո...