
Դատարանի նոր որոշումը՝ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալների նկատմամբ

Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը դատարանն այսօր վերացրեց, իսկ գրավը և բացակայելու արգելքը մնաց անփոփոխ։
Գործով հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 5-ին։ Հաջորդ նիստին դատարան կներկայանան վկաներ Արմեն Նազարյանը, Կամո Ավագյանը և Երանուհի Գրգորյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: